On June 2, a meeting of the Supreme Spiritual Council was held in the Mother See of Holy Etchmiadzin, under the chairmanship of His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians. It was attended by bishops and diocesan leaders from Armenia and the diaspora.
The meeting discussed issues related to the challenges facing the homeland, church-state relations, and a number of issues of concern to society.
Particular attention was paid to the shameful anti-church campaign instigated by the Prime Minister in recent days. The Supreme Spiritual Council issued the following statement in this regard:
* * *
ANNOUNCEMENT
The Prime Minister of Armenia has launched another campaign against the Holy Armenian Apostolic Church with language, insults, and accusations unbecoming of a statesman, placing himself above the law.
Publications filled with profanity and obscene language are devoid of basic standards of decency, violate fundamental human rights, grossly offend the religious feelings of believers, and are disguised as justifications of false compassion.
This anti-church stance is clearly dictated by political goals and is an attempt to belittle the authority of the Armenian Church and its clergy, which are respected in national life and in international circles, to silence the voice of the church and reduce its public influence. The anti-church behavior of the head of government, the processes initiated against national values and the Church are fraught with destructive consequences and a threat to the Armenian statehood, the unity of our people both in the homeland and in the Diaspora. Such actions divide society, weaken the spirit of the nation and the high consciousness of patriotism, especially in the face of current challenges. Such reprehensible initiatives serve the ambitions of external Armenophobic forces, being to some extent connected with the slander and false accusations directed at the Armenian people and the Armenian Church by the Azerbaijani propaganda machine.
The Armenian Church, conscious of its commitments, will steadfastly continue its mission of spiritual salvation and national preservation, opposing nationally harmful and destructive processes and constantly pursuing the protection of the paramount interests of the state and nation, our sacred values.
Church issues are resolved in accordance with church orders and rules and are beyond the jurisdiction of state and political figures. The Armenian Apostolic Holy Church is a single entity with its believing children and enlisted clergy, headed by the nationally elected Catholicos of All Armenians. We call on the competent state bodies to stop this illegal and short-sighted policy of the Prime Minister. There is no need to involve the church in artificial agendas and push it into counter-action.
In the face of this new trial, we urge the faithful children of our Holy Church to be united, to overcome all the challenges facing our people with loyalty and strong faith in their homeland and the Holy Church, and to never allow the foundations of our nation to be shaken. May these reprehensible machinations not become a cause for disappointment and temptation.
We pray to our Savior, Lord Jesus Christ, that harmful phenomena will not disrupt our homeland, and that our people throughout the world may live in peace, prosperity, and progress. May the Lord keep the Armenian statehood unshakable and our Holy Armenian Apostolic Church and the Mother See of Holy Etchmiadzin, with all its faithful children, bright.
* * *
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ԵրկրորդԾայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդիժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։
Ժողովում քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետությունհարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր։
Մասնավոր անդրադարձ կատարվեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրվածհակաեկեղեցական ամոթալի արշավին: Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդեսեկավ հայտարարությամբ:
* * *
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով ևմեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝օրենքից վեր դասելով իր անձը։
Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթությանտարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորումհավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։
Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ էնսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու ևեկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրայինազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների ևԵկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Այսպիսիգործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին ևհայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և ՀայԵկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։
Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական ևազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին ևմշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքներիպաշտպանությանը։
Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետականև քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալովազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա Եկեղեցիններքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։
Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինելմիաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքովհաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մերազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնանհիասթափության և գայթակղության։
Աղոթում ենք առ Փրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվիհայրենական կյանքը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության ևառաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը և պայծառ՝ ՀայաստանյայցԱռաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլորզավակներով։
# # #